Հայկական մեդիաշուկայում մեկնարկում է աննախադեպ ռեալիթի շոու, որի մրցանակային ֆոնդը 20.000.000 դրամ է. այն մինչեւ օրս Հայաստանում ամենամեծ մրցանակով մրցութային նախագիծն է լինելու:
Նոր ռեալիթի շոուի ընթացքում 6 կին եւ 6 տղամարդ մասնակցելու են յուրօրինակ ժամադրությունների։ Նկարահանումները տեղի են ունենալու շքեղ առանձնատանը. մասնակիցներն այնտեղ ապրելու են միասին՝ առանց հեռախոսի եւ ինտերնետի հասանելիության։ Ժամադրությունների ընթացքում մասնակիցները կբացահայտեն Հայաստանի տեսարժան վայրերն այլ դիտանկյունից: Համատեղ կենցաղի, խաղերի ու մրցույթների միջոցով նրանք միմյանց ու դիտողին ներկայացնում են իրենց ունակություններն ու մարդկային հատկանիշները, ձեռք բերում ընկերներ կամ հակառակորդներ, երկրպագուներ կամ պարզապես զայրացնում բոլորին:
Վիճակահանության սկզբունքով ընտրված զույգերի համար կազմակերպված անսովոր ու հետաքրքիր ժամադրությունները մասնակիցներին թույլ են տալիս ավելի լավ ծանոթանալ իրար հետ, նաեւ ամեն ժամադրությունից հետո զույգին գնահատել միավորների հատուկ համակարգի միջոցով։ Դե, իսկ շոուի վերջում նրանց սպասվում է 20․000․000 դրամ, սակայն մասնակիցները ոչ միայն չգիտեն, թե ով է հաղթելու, այլեւ չգիտեն, թե ինչ է պետք անել դրա համար։
Շոուի հաղորդավարներն են Լուսինե Հայրապետյանն ու Արսեն Գրիգորյանը:
Արդեն մեկնարկել է շոուի հայտերի ընդունումը: Դիմելու համար ծանոթացեք նախագծի պահանջներին եւ լրացրեք հայտը:
Հայտերն ընդունվում են առցանց՝ MONK3.com կայքում։
Շոուն ստեղծվելու եւ հեռարձակվելու է MONK3 յութուբյան ալիքով:
MONK3–ը հայալեզու մեդիահարթակ է, որի առանցքում բարձր վիզուալ որակն ու մշակված բովանդակությունն են։ MONK3-ի նպատակն է ստեղծել ժամանակակից ու որակյալ կոնտենտ տարբեր հետաքրքրություններ ունեցող լսարանի համար՝ անկախ տարիքից:
MONK3 յութուբյան ալիքը ստեղծում է նաեւ ֆիլմեր, հաղորդումներ ու մուլտֆիլմեր՝ բոլորը մրցունակ եւ միջազգային չափանիշներին համապատասխան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: