×


«Մինչեւ հիմա հիշում եմ». Սիրուշոն վարդերով զգեստով կրկնել է Սյուզան Մարգարյանի կերպարը

«Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությանը Սիրուշոն հայտարարեց «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողի անունն ու հանձնեց մրցանակը: Նա երեկոյին ներկայացել էր արտահայտիչ կերպարով, իսկ ոգեշնչման աղբյուրը, ինչպես պատմել է, մայրն է՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը:

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին մի ելույթի ժամանակ ու մինչեւ հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերն ու բացվածքը գեղեցիկ ուսերին: Տեսել եմ մի երգչուհու հագին, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաեւ կանացիությամբ ու մարդկային տեսակով: Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը՝ մայրս՝ Սյուզան Մարգարյանը»,- նշել է Սիրուշոն:


Երգչուհին ասել է, որ «չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձել են նոր շունչ տալ եւ դարձնել կարմիր, ինչպես մայրիկի կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»»:



Սիրուշոն խորհրդանշական է համարում, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ինքն է հանձնում. «Այն էլ՝ մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու՝ Սոնա Ռուբենյանին՝ իմ ընկերուհու, քրոջ՝ Վարդուհի Վարդանյանի սանին: Երեք երգչուհին էլ արժանի են այս մրցանակին: Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որեւէ արձանիկ անիմաստ է»:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW