×


Լուսանկարը՝ EBU

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն է

Շվեյցարիայում քիչ առաջ ամփոփվեցին «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Առաջին հորիզոնականում 436 միավորով Ավստրիան ներկայացնող JJ-ն է՝ իր «Wasted Love» երգով, երկրորդում՝ Իսրայելի պատվիրակը (357 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Էստոնիայի մասնակիցը (356 միավոր)։


Հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ 72 միավորով։ Ժյուրիից նա ստացել է 42 միավոր. ամենաբարձր՝ 12 միավորը՝ Մալթայից, 10 միավոր՝ Ֆրանսիայից, 5 միավոր՝ Իսրայելից, 4 միավոր՝ Լատվիայից, 3-ական միավոր են տվել Հունաստանը եւ Վրաստանը, 2 միավոր՝ Սերբիան, իսկ 1-ական միավոր ստացել ենք Դանիայից, Իռլանդիայից, Մոնտենեգրոյից: Իսկ հեռուստադիտողներից մեր պատվիրակը ստացել է 30 միավոր։ 



Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ։

Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Ֆրանսիային, 10 միավորը՝ Ֆինլանդիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները ներկայացնում էր մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։

Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Ավստրիայում։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW