×


Գարի Քյոսայանը բացառիկ համերգ կտա Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Սիրված դաշնակահար Գարի Քյոսայանը կրկին բեմում է՝ այս անգամ բացառիկ համերգով: «Ջազի սիմֆոնիա» խորագրով երեկոն տեղի կունենա հունիսի 13-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Առաջին բաժնում կհնչեն սոլո ջազ կատարումներ, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդում Գարի Քյոսայանը բեմ կբարձրանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։  


Երկրորդ մասում կհնչեն Քյոսայանի՝ ֆիլմերի եւ ներկայացումների համար գրած մեղեդիները ( «Մուսա լեռան 40 օրը», «Լռության սիմֆոնիա» եւ այլն): Համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում: 

Գարի Քյոսայանի ստեղծագործությունների հնչյունները հնարավոր չէ շփոթել: Նա ջազային աշխարհում մեծ անուններից է, ում ստեղծագործությունները հնչել են համաշխարհային ջազի դասական նմուշների կողքին: Մաեստրոն գրել է շուրջ 100-ից ավելի ջազային ստեղծագործություն եւ երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար: 

Տոմսեր կարող եք ձեռք բերել այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW