Դերասանուհի Սոֆի Լորենի եւ կինոռեժիսոր Կառլո Պոնտիի ավագ որդին՝ 56-ամյա դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է 36-ամյա վրացի ֆիթնես մարզիչ Մարիամ Շարմանաշվիլիի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Մցխեթի Սամտավրոյի վանքում, որը հատուկ հարսանիքի համար փակել են 40 րոպեով: Հանուն սիրելիի կաթոլիկ Պոնտին ընդունել է ուղղափառություն եւ հարսանիքին ներկայացել վրացական ավանդական հագուստով:
Դիրիժորը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է վրացական մոտիվներով հարսանեկան պարով՝ շնորհակալություն հայտնելով պարուսույցներին, ովքեր սովորեցրել են իրենց այն պարել եւ դրա շնորհիվ եւս ծանոթանալ երկրի մշակույթին:
Սեպտեմբերին զույգը նախատեսում է հարսանեկան արարողություն իրականացնել նաեւ Ժնեւում, որին ներկա կլինի 90-ամյա Լորենը:
Կառլո Պոնտին եւ Մարիամ Շարմանաշվիլին ծանոթացել են սոցիալական ցանցի օգնությամբ: Դիրիժորը տեսել է անծանոթ կնոջ լուսանկարն ու մեկնաբանությունում հաճոյախոսել. «Դուք հիասքանչ եք»:
Շարմանաշվիլին Google Translate-ի օգնությամբ նրան իտալերեն է պատասխանել: Սկսել են շփվել ու 3 տարվա ծանոթությունից հետո որոշել են ամուսնանալ: Երկուսն էլ նախորդ հարաբերություններից երեխաներ ունեն:
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: