67 տարեկանում կյանքից հեռացել է Մայքլ Մեդսենը: Ամերիկացի դերասանին անգիտակից վիճակում հայտնաբերել են Մալիբուի իր տանը: Մահվան պատճառը սրտի կանգն է, հայտնում է The Hollywood Reporter-ը:
40-ամյա կարիերայի ընթացքում Մեդսենը նկարահանվել է 170-ից ավելի ֆիլմում: Դերասանին մեծ ճանաչում են բերել Քվենտին Տարանտինոյի «Կատաղի շներ» եւ «Սպանել Բիլին 2» ֆիլմերում մարմնավորած կերպարները: Նա Տարանտինոյի ամենասիրելի դերասանների թվում է:
Մայքլ Մեդսենը նկարահանվել է նաեւ «Դոնի Բրասկո» (1997), «Մեղքերի քաղաքը» (2005) եւ «Զզվելի ութնյակը» (2015) եւ հայտնի այլ ֆիլմերում:
Մինչ դերասան դառնալը նա արվեստից հեռու տարբեր մասնագիտություններ է փորձել. աշխատել է որպես ներկարար, ավտոմեխանիկ, բենզալցակայանի աշխատող: Հանդիպել է ռեժիսոր Մարտին Բրեսթին, որն էլ համոզել է փորձել ուժերը դերասանական ոլորտում։ Մադսենն աշխատել է Չիկագոյի Steppenwolf թատրոնում՝ Ջոն Մալկովիչի ղեկավարությամբ: Հոլիվուդյան ֆիլմերում սկսել է նկարահանվել 1980-ականներից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: