«Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին, որը Երեւանի ftNFT ֆիջիթալ սփեյսում բացվել է հուլիսի 4-ին, ներկայացված ստեղծագործություններն ասես դուրս են ժամանակից եւ տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության:
«Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր արտիստների, որոնց հետ երբեւիցե դեռ չենք համագործակցել: Առաջին անգամ ենք ներկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»,- նշել է ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը:
Նոր համագործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի եւ Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական եւ հուզական ընկալումները։
Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության եւ հաջողված գործակցության մասին. «Երիտասարդ տարիքում ստեղծագործական կյանք մտնելը բավական բարդ է, ու երբ կողքիդ լինում են մարդիկ, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»:
Ցուցադրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչեւ հուլիսի 21-ը՝ Պարոնյան 16/2 հասցեում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: