×


«Գնդլիկ բոքոնիկը»

«Գնդլիկ բոքոնիկը», արշավ դեպի Թեժառույգ լեռ, «Սմուրֆիկները կինոյում» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հուլիսի 18-ից 24-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ԱՐՇԱՎՆԵՐ

Թեժառույգ լեռ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաների հետ զբոսնելու է Արագած լեռնավահանի վրա։ Այս անգամ ուղղությունը Թեժառույգի՝ 3422 մ բարձրություն ունեցող գագաթն է։ Արշավը կսկսվի եւ կավարտվի Քարի լճի մոտ։ Ճանապարհին կտեսնեն նաեւ այստեղ տեղափոխված Վիշապ կոթողը։

Հուլիսի  20-ին,  ժամը 08:30-ին

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37494 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Մուլտերաժշտություն

Scherzo լարային քառյակը հրավիրում է լսելու ձեր սիրելի մեղեդիները Cartoon, DreamWorks եւ Disney ստուդիաների անիմացիոն գլուխգործոցներից։ Սպասվում է կախարդական մթնոլորտ, կենդանի կատարում, մանկությունից ծանոթ պատկերներ եւ երաժշտություն, որը կդիպչի յուրաքանչյուրի սրտին։ 

Հուլիսի 18-ին, ժամը 17:30-ին

Հասցե՝ Փափազյան 101, Նյուբերգ դպրոց (Nyberg school)
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից
Գնել տոմս՝ այս հղումով։


ՊԱՐ

«Զորանանք գալիքով» 

«Մենք»-ը հրավիրում է ներկա գտնվել իր սաների հաշվետու մենահամերգին։ Երեխաները ներկայացնելու են հայկական ազգային պարերը: «Եկեք միասին վայելենք երեխաների վառ էներգիան, ոգեւորենք եւ դարձնենք նրանց ելույթն էլ ավելի հիշարժան»,- նշում են կազմակերպիչները:

Հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին

Հասցե՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
Տոմսերի համար զանգահարել՝ 097 53 33 35։ Մանրամասները այս հղումով։


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Փոքրիկն ու Կառլսոնը»  

Հուլիսի 18-ին, ժամը 17:00-ին

Խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Չիպոլինոյի արկածները»  

Հուլիսի 19-ին, ժամը 17:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Տորք Անգեղ եւ Հայկանուշ Գեղեցիկ»  

Հուլիսի 19-ին, ժամը 17:00-ին

«Էնկի» ստվերների շարժական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Խխունջ Հենրիի կրկեսը» 

Հուլիսի 19-ին, ժամը 12:00-ին

Երեւանի պատմության թանգարան
Տարիք՝ 3-8
Հասցե՝ Արգիշտի1/1
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Շունն ու կատուն» 

Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Գնդլիկ-բոքոնիկը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում

Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով

ԿԻՆՈ

«Սմուրֆիկները կինոյում»

Հայր Սմուրֆին առեւանգում են չար կախարդներ Ռազամելը եւ Գարգամելը, Սմուրֆետը Սմուրֆներին տանում է իրական աշխարհ՝ նրան փրկելու առաքելությամբ։

Տարիք՝ 6+

Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով կամ այս հղումով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW