×


«Վախո՞վ, թե՞ սիրով ապրել». Իվետա Մուկուչյանի համարձակ լուսանկարներն ու մտորումները

Երգչուհի Իվետա Մուկուչյանը լուսանկարների նոր շարք է ներկայացրել եւ անդրադարձել է «Better Than This» երգին, որը ստեղծել է Bedouin-ի հետ համատեղ: Խոսքերի հեղինակն էլ հենց Իվետան է:

Նա նշել է, որ սա պարզապես երեկույթների համար գրված երգ չէ։ 


«Այն ստեղծվել է, որ հիշեցնի՝ ապրիր հիմա, գնահատիր կյանքը՝ իր ամբողջ խենթությամբ ու անորոշությամբ: Ու դու ես ընտրողը՝ ինչպես ապրել՝ վախո՞վ, թե՞ սիրով»,- գրել է երգչուհին:

Կարդալ ավելին

Quality Sign BW