Ներկայացնում ենք օգոստոսի 1-ից 8-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Նկարազարդման վարպետության դաս Հոդա Հադդադիի հետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալելու է իրանցի ճանաչված գրող եւ նկարազարդող Հոդա Հադդադիին, որը կվարի յուրահատուկ վարպետության դաս կոլաժային նկարազարդման թեմայով։ Մասնակիցները կսովորեն ստեղծել կոլաժներ ստվարաթղթի, հին ամսագրերի եւ թերթերի միջոցով, ժամանակակից նկարազարդման մոտեցումներ, Հադդադիի ստեղծագործական աշխատանքի մեթոդները:
Օգոստոսի 4-ին, ժամը 11:00-14:00
Վարպետության դասը նախատեսված է նկարչական դպրոցներում սովորող ուսանողների, նկարազարդողների համար:
Մանրամասները՝ այս հղումով
Հասցե՝ Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական)
Բեւեռային արջի հետքերով
««Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով» կրթական ծրագրի այս շաբաթվա թեման բեւեռային արջն է։ Ծրագիրը հիմնված է 2022 թվականին ԳԱԿ-ի հրատարակած «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի վրա եւ նախատեսված է 6 տարեկանից բարձր երեխաների համար:
Օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին
Մանրամասները՝ այս հղումով, տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով:
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)
Լուսանկարը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի
ԽԱՂ
«Այլկերպիկ»-ի մրցաշար
«Արեւիկ» գրատունը 8-12 տարեկան երեխաներին հրավիրում է «Այլկերպիկ» խաղի մրցաշարի։ Մրցաշարն անցկացվելու է 2 անձից բաղկացած թիմերով:
Օգոստոսի 1-ին, ժամը 18:00-ին
Հասցե՝ Թումանյան 41
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Գրանցվելու համար զանգահարել 043 41 46 46 հեռախոսահամարով:
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Ալիսը հրաշքների աշխարհում»
«Տարբեր» ակումբը հրավիրում է երեխաներին՝ քննարկելու «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը:
Օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ին
«Տարբեր» ակումբ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ
Մասնակցելու համար զանգահարել (011) 223366 հեռախոսահամարով կամ գրանցվել այս հղումով:
Լուսանկարը՝ «Տարբեր» ակումբի
ՊԱՐ
Գինոսյանական օրեր. «Հայոց լեռների ոգին»
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամը հրավիրում է մասնակցել «Գինոսյանական օրեր» փառատոնին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի շնորհիվ հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը:
Փառատոնի ընթացքում Գյումրիի կենտրոնական փողոցներում կանցկացվի ավանդական պարային շքերթ, բացօթյա պարուսուցում, գալա համերգ «Կարին» երգի-պարի, նվագախմբի ու նրա ճյուղ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ պարագիտական պանելային քննարկում: Վերադարձին նախատեսված է այց Եռաբլուր:
Օգոստոսի 2-ին եւ 3-ին
Մանրամասները՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամ
ԱՐՇԱՎՆԵՐ
Արշավ-ընթերցանություն
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաներին առաջարկում է Տավուշից ուղեւորվել դեպի Գեղարքունիքի մարզ։ Արշավը կմեկնարկի Աղավնավանքից, իսկ Ախնաբաթի անտառում երեխաները կընթերցեն եւ կքննարկեն «Անձնվեր ծառը» պատմվածքը։
Օգոստոսի 2-ին, ժամը 08:30-19:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ
«Մարդուկ-Ջարդուկը», Պ. Չայկովսկի
«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի հյուրախաղեր
Օգոստոսի 5-ին, 6-ին եւ 7-ին, ժամը 19:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Քնած գեղեցկուհին», Պ. Չայկովսկի
«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի հյուրախաղեր
Օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին, Օգոստոսի 2-ին, 3-ին, ժամը 18:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Պինգվինաշեն»
Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ «Հեքիաթերեն» թատրոնի
«Փոքրիկն ու Կառլսոնը»
Օգոստոսի 2-ին, ժամը 12:30-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Շատ քաղցած թրթուրը»
Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին
«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան 41
Տոմսերի արժեքը՝ 3500 դրամ
Գրանցվելու համար զանգահարեք 043 41 46 46 հեռախոսահամարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: