Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 31-ին, կդառնար 67 տարեկան: Երջանկահիշատակ արտիստին նվիրված հուզիչ գրառում է կատարել դուստրը՝ հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը:
«Միայն քեզ համար… Երկար գրում եմ ու հետո ջնջում, որովհետեւ ուզում եմ միայն քեզ ասել, միայն դու լսես, միայն դու հասկանաս, միայն դու, պապ, ու միայն քեզ համար, պապ: Հասկացա, որ առանց քեզ ես այլեւս չեմ կարող»,- գրել է նա եւ արխիվային տեսանյութ հրապարակել:
Արթուր Գրիգորյանը մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին՝ ծանր հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո:
Посмотреть эту публикацию в Instagram


×
2,928





