Ներկայացնում ենք օգոստոսի 23-ից 29-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ԴԱՍԸՆԹԱՑ
«Ճանապարհորդություն տիեզերքով»
«Արդի» ակադեմիայի ինտերակտիվ դասընթացի շրջանակում 10-ից 14 տարեկան պատանիները միասին կբացահայտեն տիեզերքի կախարդական կառուցվածքը։
Օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին
«Արդի» ակադեմիա
Տարիք՝ 10-14
Հասցե՝ Woods կենտրոն/Արդի ակադեմիա, Ջրվեժի արգելոցի հարեւանությամբ
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Գնել տոմս՝ այս հղումով:
«Զարգացնելով անձնական գեղարվեստական լեզուն»
Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով շվեյցարացի նկարիչ եւ արվեստի մանկավարժ Ֆրանց Բրուլհարթը Հայաստան է գալիս եռամսյա դասընթացով: Ֆրանցը փորձելու է օգնել մասնակիցներին բացահայտել իրենց գեղարվեստական ինքնությունը եւ ուսումնասիրել նրանց ոգեշնչող հարցերը: Տեսական ու գործնական դասերից բացի, լինելու են այցելություններ թանգարաններ ու ցուցահանդեսներ, հանդիպումներ տարբեր արվեստագետների հետ: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերին:
Տարիքը՝ 14+
Մանրամասները՝ այս հղումով, գրանցվել՝ այս հղումով:
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով։
Անգլերեն հաղորդակցվելու կարողությունը պարտադիր է։
Լուսանկարը՝ Գեղագիտության ազգային կենտրոն
ՓԱՌԱՏՈՆ
«ՆախաԳութան» համերգ
«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի շրջանակում «ՆախաԳութան» համերգների շարքը կմեկնարկի Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» ազգագրական համույթի ելույթով:
Օգոստոսի 23-ին, ժամը 19:00-ին
Հասցե՝ Զաքյան 15 (Մանկական այգի)
Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ այս հղումով։
ԱՐՇԱՎՆԵՐ
Աղբահավաք Ապարանի ջրամբարում
«4 գագաթ» լեռնային ակումբը 6-14 տարեկան երեխաներին հրավիրում է արշավի, որն ունի 2 նպատակ՝ երեխաների մեջ սերմանել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք եւ, իհարկե, օգնել բնությանը մի քիչ թեթեւ շնչել՝ ազատելով աղբից:
Օգոստոսի 24-ին, ժամը 07:45-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»
Արշավ դեպի Թեժառույգ լեռ եւ Վիշապաքար
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաներին առաջարկում է մեկնել թափառելու Արագած լեռնավահանի վրա։ Այս անգամ ուղղությունը Թեժառույգի 3422 մ բարձրություն ունեցող գագաթն է։ Արշավը կսկսվի եւ կավարտվի Քարի լճի մոտ։ Ճանապարհին երեխաները կտեսնեն նաեւ այստեղ տեղափոխված Վիշապ կոթողը:
Օգոստոսի 24-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի»
Օգոստոսի 23-ին, ժամը 18:00-ին
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Երեք խոզուկները» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
«Ռատատույ» ինտերակտիվ ներկայացում
Օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին
«Բեբուկ» շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող. եւ Մովսես Խորենացու փող. խաչմերուկ)
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: