Արմենչիկի ընտանիքը եւ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած այլ հայտնիներ այս օրերին Հայաստանում են եւ երեկ՝ օգոստոսի 20-ին, հավաքվել էին երգչի որդու մկրտության կապակցությամբ:
Արմեն Գոնդրաչյանի եւ Լուսինե Մանուկյանի կրտսեր որդին՝ Ալեքսանդրը, մկրտվել է Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
«Որդիս՝ Ալեքսը, ընդունեց իր առաջին մեծ օրհնությունը՝ դառնալով հայ քրիստոնյա։ Թող կյանքդ միշտ լինի լույսով, հավատքով ու խաղաղությամբ լի, իմ տղա»,- գրել է Արմենչիկը:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչի ընտանիքը խնջույքը կազմակերպել է երեւանյան ռեստորաններից մեկում՝ հրավիրելով Թաթա Սիմոնյանին, Սարո Թովմասյանին, Ավետ Բարսեղյանին, Արկադի Դումիկյանին, Սուպեր Սաքոյին, Մարտին Մկրտչյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Կամո Սեյրանյանին եւ ուրիշների:
Արմենչիկն ու երգիչ-ընկերները երեկոյի ընթացքում նաեւ ելույթ են ունեցել: Սարո Թովմասյանն իր կատարումից առաջ ասաց, որ միայնակ չի եկել ու անակնկալ ունի: Նա սրահ հրավիրեց այս օրերին Հայաստանում գտնվող Moriox kids խմբին, եւ ռուանդացի տղաները սկսեցին պարել իր երգերի ներքո:
Посмотреть эту публикацию в Instagram
Խնջույքի ընթացքում Արմենչիկի նախաձեռնությամբ տորթով շնորհավորել եւ նշել են նաեւ Թաթուլի ծննդյան տարեդարձը:


×
4,306






