Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հերթական կատակերգությունն է պատրաստվում ներկայացնել հանդիսատեսին։ Նա հրապարակել է իր 7-րդ ֆիլմի՝ «MALLորվածի», պաստառներն ու տեղեկացրել, որ պրեմիրան նախատեսված է հոկտեմբերի 9-ին:
Ամանորյա ընտանեկան կատակերգությունում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանն ու Լեո Մկրտչյանը՝ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին, որը նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակն էր։
Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը (Մաքսիմ) հաջողություն է մաղթել ռեժիսորին ու ստեղծագործական կազմին՝ խոստովանելով, որ ֆիլմի պաստառին նայելով՝ առաջին անգամ ցանկություն ունի, որ Նոր տարին շուտ գա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: