×


Լիլիթ Թոխատյանը նշում է 19-ամյակը. ծնողների շնորհավորանքն ու Միկի Մաուսները

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի եւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Կամերային թատրոնի դերասանուհի Լիլիթ Թոխատյանը, դարձել է 19 տարեկան:

Նախ՝ հոբելյարն ինքն է լուսանկարներ հրապարակել ու շնորհավորել ինքն իրեն:


«Հա, հա, ծնունդս է: Շնորհավոր, Լիլ»,- գրել է նա:

Հրանտ Թոխատյանն էլ դստեր հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, Լիլիթ ջան»:


Լուիզա Ներսիսյանն այսպիսի շնորհավորանք է հղել Լիլիթին. «Իմ աշխարհ, իմ սիրտ, երջանիկ լինես, առողջ ու հաջողակ»: Նա նաեւ արխիվային տեսանյութերով է կիսվել:


Սոնա Մաթեւոսյանն էլ ցույց է տվել, թե երեկոյան ինչպես են Լիլիթ Թոխատյանին անակնկալ մատուցել Միկի Մաուսներն ու Սմուրֆիկը. մուլտհերոսների հագուստով եղել են հենց ինքը, Ռաֆայել Երանոսյանն ու Սենիկ Բարսեղյանը: «Միշտ հավատա հեքիաթիդ»,- գրել է Մաթեւոսյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW