Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ` նշելով, որ նման այցեր կատարում է պարբերաբար:
«Կրկին նույն ճանապարհը... Կարծես սովորույթ է դարձել 2-3 ամիսը մեկ անցնել նույն ճանապարհը: Եվ այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երեւանս՝ փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է, ինչ այլ տարբերակ, քան սլացող մեքենայի պատուհանից նայել քաղաքին, դեռ չունեմ: Կրկին կլինեմ իմ բժշկի հսկողության ներքո: Պինդ եմ ( հա՞ որ), լավատես եմ, հավատքի մեջ եմ: Սիրում եմ բոլորիդ: Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- տեղեկացրել է նա:
Վերջին տարիներին Արամյանը սրտի եւ այլ առողջական խնդիրներ ունի: Նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում:


×
1,521






