×


Ռոուեն Աթկինսոնը նկարահանվել է «Մարդն ընդդեմ երեխայի» մինի սերիալում

Միսթր Բինի կերպարով համաշխարհային ճանաչում ձեռք բերած Ռոուեն Աթկինսոնի մասնակցությամբ նոր նախագիծ կցուցադրվի այս ձմռանը: Netflix-ը կիսվել է «Մարդն ընդդեմ երեխայի» կատակերգական մինի սերիալի առաջին կադրերով: 

Ինչպես 2022-ին նկարահանված «Մարդն ընդդեմ մեղվի» սերիալում, այս անգամ էլ Աթկինսոնը մարմնավորում է Թրեւոր Բինգլիին, որն այս անգամ վայելում է դպրոցի պահակի խաղաղ աշխատանքը, երբ գայթակղիչ առաջարկ են անում Ամանորին հսկել լոնդոնյան մի շքեղ պենտհաուս: Իրավիճակը բարդանում է, երբ դպրոցում ինչ-որ մեկը մոռանում է նորածնի, եւ Բինգլին ստիպված է լինում նրան վերցնել իր հետ։


«Ես միշտ ենթագիտակցորեն ինչ-որ բան եմ ավելացնում իմ մարմնավորած կերպարին՝ հիմնվելով սեփական փորձիս վրա: Բոլորս էլ հայտնվել ենք իրավիճակում, երբ փորձում ենք հասկանալ, օրինակ՝ ինչպես է զուգարանակոնքը ջուրը քաշում. պետք է սեղմե՞լ կոճակը, թափահարե՞լ ձեռքը, թե պարզապես դուրս գալ սենյակից, որպեսզի ջուրը միանա ինքնիրեն։ Սովորաբար առաջնորդվում եմ իմ բնազդով, ինչն էլ օգնում է զվարճալի ֆիլմ ստեղծել: Բայց չեմ կարծում, թե կարելի է համաշխարհային ճանաչում ձեռք բերել պարզապես լեզուն հանելով: Ի վերջո, պետք է լինի որեւէ բան, որը կխոսի մարդկային ոգու մասին»,- նախորդ մինի սերիալի մասին ասել էր Աթկինսոնը:


4 մասանոց «Մարդն ընդդեմ երեխայի» սերիալի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 11-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW