×


Սելենա Գոմեսի երիկամի դոնորը նեղացած չէ, որ իրեն հարսանիքին չեն հրավիրել

Շատ քննարկվեց, որ Սելենա Գոմեսի հարսանիքին հրավիրված չի եղել երգչուհու ընկերուհի եւ նրա երիկամի դոնոր Ֆրանցիա Ռայսան: Եվ ահա, դերասանուհին որոշել է անդրադառնալ այս թեմային: Ռայսան Գոմեսին իր լավագույն մաղթանքներն է հղել: 

«Շատ ուրախ եմ նրա ամուսնության առիթով: Սելենան իր կյանքն ունի, արդեն միլիարդատեր է, եւ ուրախ եմ, որ կարողացել եմ նրա համար որեւէ բան անել», - ասել է Ֆրանցիա Ռայսան ու խոստովանել՝ նեղացած չէ, որ իրեն հարսանիքին չեն հրավիրել:


Դերասանուհին ընդգծել է, որ դոնորության նպատակը մեկ ուրիշի կյանքը փրկելն է, այլ ոչ թե նրա հետ առանձնահատուկ կապ ստեղծելը. «Եթե պատրաստվում եք եկեղեցուն մեկ դոլար նվիրաբերել, չեք հարցնի. «Հեյ, ի՞նչ եք անելու իմ դոլարով»»:


Ռայսան նաեւ անդրադարձել է իր ու Գոմեսի միջեւ իբր առաջացած թշնամանքի մասին լուրերին. «Այդ ամենն անհեթեթություն է»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW