×


Լուսանկարը՝ Lուսանկարը՝ «Ազնավուր» հիմնադրամի

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը: «Ազնավուր» հիմնադրամը հայտնում է, որ նա «խաղաղությամբ է լքել այս աշխարհը՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով եւ ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ»:

«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը եւ հորաքրոջը, այլեւ անչափ արժեւորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- ասվում է Ազնավուր ընտանիքի հայտարարությունում: 

Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների եւ ամուսնու կողքին։

Լուսանկարը՝ Lուսանկարը՝ «Ազնավուր» հիմնադրամի


«Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսել է ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլեւ ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով: Նրանց կապն անչափ ամուր էր: Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, եւ Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը: Աիդան իր ողջ կյանքն ապրեց Ազնավուրյան ընտանիքի արժեքներին հավատարիմ՝ բարությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ եւ արվեստի ու մարդկության ուժի հանդեպ աներեր հավատով»,- նշվում է «Ազնավուր» հիմնադրամի հայտարարությունում: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW