Երկարատեւ հիվանդությունից հետո Նյու Յորքում մահացել է դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան եւ հաղորդավար Լեւոն Օգանեզովը: Դեկտեմբերի 25-ին նա կդառնար 85 տարեկան:
«Իր բազմաթիվ երկրպագուների հիշողություններում նա կմնա որպես վիրտուոզ կատարող եւ փայլուն հումորով օժտված մարդ: Մեզ համար նա հավերժ կմնա սիրելի ամուսին, հայր, պապիկ, մեծ պապ, աներ եւ լավագույն ընկեր»,- գրված է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Լեւոն Օգանեզովը 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում։ Վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ» («Белый попугай»), «Աղմուկ դաշնամուրի շուրջ» («Суета вокруг рояля»), «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» («Добрый вечер с Игорем Угольниковым»), «Կյանքը հիասքանչ է» («Жизнь прекрасна»)։ Նկարահանվել է մի քանի ֆիլմում։
Որպես նվագակցող աշխատել է Անդրեյ Միրոնովի, Կլավդիա Շուլժենկոյի, Օլեգ Անոֆրիեւի, Վալենտինա Տոլկունովայի, Իոսիֆ Կոբզոնի, Վլադիմիր Վինոկուրի, Լարիսա Գոլուբկինայի, Յան Օսինի, Մաքսիմ Գալկինի եւ ուրիշների հետ։ Խաղացել է Մոսկվայի սատիրայի թատրոնի «Մնաս բարով, կոնֆերենսիե» ներկայացման մեջ։ Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։
1993 թվականին արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման:


×
110







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: