Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին ու կնոջը՝ Միշել Սինգերին, դանակով հասցված բազմաթիվ հարվածներից մահացած են գտել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է Variety-ն։ Զույգի մարմինները հայտնաբերել է նրանց դուստրը, որը բնակվում է մոտակայքում:
People-ի տեղեկություններով՝ գլխավոր կասկածյալը նրանց որդին է՝ Նիքը, որը կախվածություն ունի թմրադեղերից:
«Խորը վշտով հայտարարում ենք Ռայներների ողբերգական մահվան մասին։ Մեծ ցավ ենք ապրում այս հանկարծակի կորստից եւ այս աներեւակայելի դժվարին ժամանակահատվածում խնդրում հարգել անձնական կյանքը», - ասվում է ռեժիսորի ընտանիքի տարածած հաղորդագրությունում։
78-ամյա Ռայները հայտնի է որպես «Արքայադուստր հարսնացուն», «Միզերի», «Երազանքների ցանկը», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին» եւ հայտնի այլ ֆիլմերի ռեժիսոր, ինչպես նաեւ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում Ջորդան Բելֆորտի հոր դերով:
Ռոբ Ռայները եւ Միշել Սինգերն ամուսնացել են 1989 թվականին եւ ունեն 3 երեխա:


×
156







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: