91 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն։ 1950-60-ականների աստղը մահացել է այսօր՝ մի քանի հոսպիտալացումից հետո։ Լուրը հայտնել է նրա անունը կրող հիմնադրամը։
Բարդոն երկար տարիներ եղել է կանացիության եւ գեղեցկության խորհրդանիշ, ապա իր ողջ կյանքը փոխել եւ իրեն նվիրել է կենդանիների պաշտպանությանը։
Լուսանկարը՝ Charly Hel/Prestige
Դերասանուհին կինոհրապարակում է եղել մինչեւ 40 տարեկանը՝ նկարահանվելով 4 տասնյակից ավելի ֆիլմում։ Շատ տպավորիչ ֆիլմագրություն ունենալով՝ նա առանց ափսոսանքի ավարտեց իր կյանքի «կինոյի» էջը եւ հետագայում բացեց կենդանիների պաշտպանությանը նվիրված իր հիմնադրամը։
Չնայած կարիերան վաղ ավարտելուն՝ դերասանուհի, երգչուհի եւ ֆոտոմոդել Բրիժիտ Բարդոն երկար մնաց տեսախցիկների համար ցանկալի կերպար եւ հաճախ էր հայտնվում սկանդալների կիզակետում։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
1,855





