×


«Սա 2026-ի իմ նորությունն է». Լիլիթ Սարգսյանը մայր է դառնալու

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանն իր առաջնեկին է սպասում։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում՝ խոստովանելով, որ կյանքը փոխվում է, եւ միայն դեպի լավը։

«Սա 2026-ի իմ նորությունն է։ Շատերդ երեւի արդեն նկատել եք... Ուղղակի ինձ համար սա շատ զգացմունքային էր, ու մի քիչ ժամանակ էր պետք, որ կարողանամ կիսվել»,- գրել է նա:

Ընկերներն ու հետեւորդները շտապել են շնորհավորել նրան։ Ոմանք նշել են, որ վաղուց էին նկատել Լիլիթի նոր կարգավիճակը, մյուսներն էլ հաճելիորեն զարմացել են հղիության մասին լուրից:


«Իհարկե, նկատելի էր, ու շատ ուրախ ենք Ձեզ համար»,- գրել է հետեւորդներից մեկը։

Լիլիթ Սարգսյանը եւ օպերատոր, ռեժիսոր Հարութ Գրիգորյանն ամուսնացել են 2025 թվականի օգոստոսին։

Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW