×


Հասակների տարբերությամբ աչքի ընկնող ամենահայտնի զույգերը

Սիրահարների համար հասակը երբեք էլ խոչընդոտ չի եղել, հատկապես՝ Հոլիվուդում: Ընդհակառակը՝ այդ տարբերությունը հաճախ ավելի է ընդգծում ամեն մեկի յուրահատկությունը: Հենց այդպես է մտածել People պարբերականը՝ կազմելով այդ առումով աչքի ընկնող աստղային զույգերի ցանկը:

Իսկ հրապարակման համար առիթ են հանդիսացել նախորդ շաբաթ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը միասին ներկայացած դերասանուհի Էլ Ֆենինգն ու Գաս Ուենները: Rolling Stone ամսագրի գործադիր տնօրենը սիրելիից զգալիորեն ցածրահասակ է: Զույգը հանդիպում է 2023 թվականից:


Թինա Ֆեյը եւ ամուսինը միասին են 90-ականների սկզբից, երբ դեռ Չիկագոյի բեմերում իմպրովիզներ անելով էին գումար վաստակում: Նրանք միասին են աշխատել նաեւ մի քանի ֆիլմում: Դերասանուհին ամուսնուց մի փոքր ավելի բարձրահասակ է:


Թոմ Հոլանդը եւ «Սարդ-մարդը» ֆիլմում նրա խաղընկերուհին՝ Զենդեյան, սկսեցին հանդիպել, եւ նրանց հասակների տարբերության մասին խոսակցություններն առաջին պլան մղվեցին: Սակայն զույգի համար կարեւորն իրենց երջանկությունն է, որը գտել են միմյանց կողքին:


Դերասանուհի Քեմերոն Դիասը եւ երաժիշտ Բենջի Մեդենը հիմնականում խուսափում են ուշադրության կենտրոնում հայտնվել, բայց համատեղ լուսանկարներում միշտ ներդաշնակ տեսք ունեն: Նրանք միասին են 2004 թվականից եւ 2 դուստր ունեն:


Դենիել Ռեդքլիֆը վաղուց գերել է շատերիս սրտերը Հարրի Փոթերի դերակատարմամբ: Իսկ իր կնոջ՝ դերասանուհի Էրին Դարքի հետ ծանոթացել է 2012-ին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2023-ին ծնվել է նրանց որդին: Ու այո, այս դերասանն էլ ցածրահասակ է իր կնոջից, բայց դա նրան բնավ էլ չի մտահոգում:


Ֆարել Ուիլյամսի եւ Հելեն Լասիչանի հասակների տարբերությունը որպես աքսեսուար է դիտարկվում, քանի որ նրանք միասին միշտ գեղեցիկ ու ներդաշնակ տեսք ունեն։ Նորաձեւության գիտակ եւ դիզայներ դարձած երաժիշտը կնոջից այնքան էլ ցածրահասակ չէ, պարզապես բարձրակրունկներով Հելենն ամուսնու կողքին ավելի սլացիկ ու բարձրահասակ է երեւում:


Գվենդոլին Քրիսթին հատկապես սիրվեց «Գահերի խաղը» սերիալում Բրիեննա Տարտի դերով, որը հիանալի կռվում է սրով ու երազում ասպետ դառնալ: Իսկ նրա հասակը ոչ ավելի, ոչ պակաս, 191 սմ է: Քրիստին նաեւ նորաձեւության ցուցադրությունների է մասնակցել, իսկ հիմա հանրային միջոցառումներին ներկայանում է սիրելիի՝ դիզայներ Գայլս Դիքոնի հեղինակած զգեստներով:


«Ոսկե գլոբուս»-ին ներկա զույգերից հերթական անգամ ուշադրություն գրավեցին դերասաններ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը: Նրանք միասին են արդեն 14 տարի եւ 2 երեխա ունեն:


Քրիս Հեմսվորթը ֆիլմերում մարմնավորում է որոտի աստծուն, ուստի բարձր հասակը (191 սմ) նրա համար շատ կարեւոր է: Իսկ կինը՝ մոդել ու դերասանուհի Էլզա Պատակին, էլ ավելի է ընդգծում այս զույգի գեղեցկությունն ու ներդաշնակությունը:


Քրիստեն Բելը եւ Դեքս Շեփարդը միշտ հպարտացել են այն փաստով, որ իրենց հարաբերությունները հաջողված են հենց իրենց տարբերությունների շնորհիվ։ Այդ տարբերություններից մեկը նրանց հասակներն են։


Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթները տասնամյակներ շարունակ միասին հայտնվում են կարմիր գորգին: Չնայած՝ 2016 թվականից զույգն առանձին է ապրում, պաշտոնապես չեն ամուսնալուծվել ու շարունակում են ընտանեկան կարեւոր պահերը միասին անցկացնել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW