×


«La Vie en Rose». ֆրանսահայ Հակոբը ելույթ կունենա «Գաֆէսճեան»-ում

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հունվարի 30-ին կհնչեն ֆրանսիական երգեր: Հակոբը, ինչպես նշում են կազմակերպիչները, Երեւան է վերադառնում մտերմիկ համերգով:   

«La Vie en Rose» խորագրով երեկոյի ընթացքում նա կներկայացնի ֆրանսիական երգարվեստի հայտնի եւ սիրված ստեղծագործությունները, որոնք միավորում են սերունդներ, մշակույթներ եւ զգացմունքներ։


Գործիքային անսամբլի ուղեկցությամբ համերգի երաժշտական ղեկավարը Դավիթ Թուջարյանն է: Երեկոն կազմակերպվում է «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակում:

Հակոբը ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում՝ երաժշտական ուղին կառուցելով ֆրանսիական երգի, բեմի եւ կենդանի երաժշտության շուրջ՝ միաժամանակ պահպանելով խոր կապը իր հայկական արմատների հետ։


Երգիչը մասնակցել է «Prodiges» եւ «The Voice France» շոուներին, միջազգային մյուզիքլների եւ երաժշտական ներկայացումների։ Նշվում է, որ նրա կյանքում շրջադարձային պահ է դարձել լեգենդար Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը՝ ուղղորդելով նրան դեպի ֆրանսիական շանսոնի եւ բեմական արվեստի հորիզոնները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW