×


Մակետավորման բաց դաս, «Կապույտ աղվեսը», Հրեշտակների ձոր եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հունվարի 24-ից 30-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«Իմ երազանքների սենյակը»  մակետավորման բաց դաս

«Brick to Brick» ճարտարապետության եւ դիզայնի դպրոցը հրավիրում է ստեղծագործ երեխաներին ծանոթանալու ճարտարապետական աշխարհին՝ մակետավորման տեսքով:

Հունվարի 25-ին

Տարիք՝ 4-16
Մասնակցությունն անվճար է
Հասցե՝ Ծարավ Աղբյուր 55/5
Նախապես գրանցվել՝  095 152 515 հեռախոսահամարով:

Բուրգերների օր

«Square One» սրճարանը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները կպատրաստեն համեղ բուրգերներ:

Հունվարի 25-ին, ժամը 12:00-ին 

Տարիք՝ 4+
Արժեքը ՝ 4500 դր.
Հասցե՝ Աբովյան 1/3
Նախապես գրանցվել՝  093 545 903 հեռախոսահամարով:

Լուսանկարը՝ «Square One»


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Դավիթը եւ կախարդական մատյանը»  

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
 
«Ուրախ նոտաներ»  

Հունվարի 25-ին, ժամը 14:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»


ԱՐՇԱՎՆԵՐ

Հրեշտակների ձոր

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին հրավիրում է տաքուկ Արարատի մարզ՝ անցնելու դեպի Հրեշտակների ձորի դեղնակարմրավուն երթուղին։ «Արարատի մարզը համարվում է Հայաստանի Մարս մոլորակը։ Այս հատվածը հայտնի է իր ժայռերով եւ տարատեսակ քարերով։ Արշավը կսկսվի Դաշտաքար գյուղից»,- նշված է հայտարարությունում:

Հունվարի 25-ին, ժամը 09:30-ին 

Տարիք՝ 6-14 
Արժեքը՝ 6500 դր. 
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Թումանյանի անճարները Ամանորին»  

Հունվարի 25-ին, ժամը 17:00-ին 

Թատրոն «Կայարան»
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Եվ նորից Կարմիր գլխարկ»

Հունվարի 25-ին, ժամը 12:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 1+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն


«Կապույտ աղվեսը»

Հունվարի 25-ին, ժամը 12:00-ին

«Հեքիաթերեն»
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ այս հղումով:

«Կատվի տունը»  

Հունվարի 30-ին, ժամը 13:00-ին

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ «Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն


«Գունավոր քառակուսիներով փղիկն ու ձմեռը»  

Հունվարի 25-ին, ժամը 11:00-ին

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 1.5-3.5
Հասցե՝ Մոսկովյան 3Ա, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ մայրիկ+բալիկ՝ 6000 դրամ, մայրիկ+2 բալիկ՝ 8000 դրամ
Նախապես գրանցվելը պարտադիր է՝ զանգահարելով 093 602022 համարին:

ԿԻՆՈ

«Ավատար. հուր եւ մոխիր»  

Ջեյք Սալլին, Նեյտիրին եւ նրանց երեխաները պայքարում են Նեթեյամի մահվան դեմ։ Հակամարտությունը սրվում է, եւ ընտանիքը ստիպված է բախվել իրենց նկատմամբ թշնամաբար տրամադրված Նավի ցեղի հետ՝ Վարանգի գլխավորությամբ։

Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով եւ այս հղումով

«Կենդանապոլիս 2»  

Ճագար-ոստիկան Ջուդին եւ աղվես Նիքը հետապնդում են մի խորհրդավոր սողունի, որի ժամանումը Կենդանապոլիս փոխում է ամեն ինչ։ Գործը բացահայտելու համար Ջուդին եւ Նիքը ստիպված են գաղտնի աշխատել քաղաքի տարբեր հատվածներում։

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով եւ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW