Արեւապաշտպան ակնոցը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ, կտրուկ ավելացրել է Henry Jullien ապրանքանիշի նկատմամբ պահանջարկը:
Franceinfo-ն հայտնում է, որ Henry Jullien-ի կայքը գերծանրաբեռնվել է: Վերջին օրերին վաճառողները բազմաթիվ զանգեր են ստացել հավանական գնորդներից։
«Մենք տարեկան մոտ 1000 շրջանակ ենք արտադրում, իսկ այս մոդելից թողարկում ենք 200 նմուշ», - ռադիոկայանին ասել է ապրանքանիշի վաճառքի մենեջեր Անդրեա Անդրին։
Հունվարի 15-ին Մակրոնը Ֆրանսիայի հարավում գտնվող Իստր ավիաբազայի զինծառայողների առջեւ հանդես է եկել արյունոտված աչքով։ Հաջորդ օրը նախագահը Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արեւային ակնոցով էր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթել է Մակրոնի աչքի մազանոթը, դրա համար Դավոսում նույնպես նա ակնոցով է եղել:


×
1,801





