×


Էմմա Սթոունը

«Օսկար 2026». «Մեղավորներ»-ի ռեկորդային 16 անվանակարգն ու Սթոունի յուրահատուկ ցուցանիշը

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է մարտի 15-ին Լոս Անջելեսում կայանալիք «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Յութուբյան ուղիղ հեռարձակմամբ ընթացող միջոցառումը վարել են դերասաններ Դանիել Բրուքսը եւ Լյուիս Փուլմանը։

«Օսկար»-ի 98 տարիների ընթացքում մեկ ֆիլմին պատկանող ռեկորդը կազմել է 14 անվանակարգ։ Վամպիրների մասին պատմող «Մեղավորները» սարսափ ֆիլմը գերազանցել է այդ ռեկորդն ու ներկայացվել 16 անվանակարգում: Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերներից մեկը հայ է՝ Սեւակ (Սեւ) Օհանյանը:

«Մեղավորները» ֆիլմը


Էմմա Սթոունն էլ ամենաերիտասարդ դերասանուհին է, որը 7 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: Ի դեպ, նա 2 անգամ արժանացել է բաղձալի արձանիկին՝ «Լալալենդ»-ի եւ «Խեղճուկրակներ»-ի համար:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Բուգոնիա»-ն, «Ֆրանկենշտեյն»-ը, «Համնետ»-ը, «Մարտի Սուպրիմ»-ը, «Պայքար պայքարից հետո»-ն, «Մեղավորները», «Զգացմունքային արժեք»-ը, «Գաղտնի գործակալը», «Գնացքների երազները» եւ «F1»-ը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսի համար կպայքարեն «Արկո»-ն, «Էլիո»-ն, «K-pop դեւերի որսորդները», «Փոքրիկ Ամելի»-ն ու «Կենդանապոլիս 2»-ը։

Լավագույն ռեժիսոր կարող է դառնալ Քլոե Ժաոն («Համնետ»), Ջոշ Սաֆդինը («Մարտի Սուպրիմ»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Պայքար պայքարից հետո»), Յոախիմ Թրիերը («Զգացմունքային արժեք») եւ Ռայան Քուգլերը («Մեղավորները»):

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Լեոնարդո ԴիԿապրիոն («Պայքար պայքարից հետո»), Վագներ Մուրան («Գաղտնի գործակալը»), Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին») եւ Թիմոթի Շալամեն («Մարտի Սուպրիմ»):

Դանիել Բրուքսը եւ Լյուիս Փուլմանը


«Լավագույն դերասանուհի» անվանակարգում են Ջեսսի Բաքլին («Համնետ»), Ռոուզ Բիրնը («Կհարվածեի քեզ, եթե ոտքեր ունենայի»), Ռենատե Ռեինսվեն («Զգացմունքային արժեք»), Էմմա Սթոունը («Բուգոնիա») եւ Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքի մեղեդին»):

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են Բենիսիո դել Տորոն («Պայքար պայքարից հետո»), Շոն Փենը («Պայքար պայքարից հետո»), Ջեյքոբ Էլորդին («Ֆրանկենշտեյն»), Դելրոյ Լինդոն («Մեղավորները»), Ստելան Սքարսգորդը  («Զգացմունքային արժեք»)։

Էլ Ֆանինգը («Զգացմունքային արժեք»), Թեյանա Թեյլորը («Պայքար պայքարից հետո»), Էմի Մեդիգանը («Զենքեր»), Վունմի Մոսակուն («Մեղավորները»), Ինգա Իբսդոտեր Լիլեասը («Զգացմունքային արժեք») ներկայացված են «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW