Դիզայներ Սիմոն Ժակմյուսն օրեր առաջ իր հիմնադրած Jacquemus ապրանքանիշի առաջին դեսպան է նշանակել տատիկին՝ Լիլին Ժակմյուսին, իսկ երեկ հիանալի ցուցադրություն է կազմակերպել Փարիզի սրտում գտնվող Պիկասոյի թանգարանում:
17-րդ դարում կառուցված առանձնատունը լիովին համապատասխանում էր դիզայների «Le Palmier» աշուն/ձմեռ հավաքածուին: Այն արտահայտում է Ժակմյուսի արվեստը՝ ոգեշնչված նրա անմիջականությունից ու ստեղծարարությունից:
Ժակմյուսին մեծ համբավ բերած ցուցադրությունը տարիներ առաջ՝ 2017-ին, նույնպես տեղի էր ունեցել Պիկասոյի թանգարանում՝ դառնալով Jacquemus նորաձեւության տան պատմության կարեւոր գլուխներից մեկը:
View this post on Instagram
Ու պատահական չէ, որ նոր հավաքածուի ցուցադրությունը եզրափակող վերջին կերպարը նվիրված էր նկարչի դստերը՝ Պալոմա Պիկասոյին: Դիզայները վերստեղծել է նրա կերպարը՝ ոգեշնչվելով 24 տարեկանում Սեն-Տրոպեում արված հայտնի լուսանկարից՝ Կառլ Լագերֆելդի հեղինակած զգեստով։ 1973 թվականին Պալոմային լուսանկարել էր Հելմուտ Նյուտոնը:
Լուսանկարը՝ Հելմուտ Նյուտոնի, 1973թ. Պալոմա Պիկասոն


×
126







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: