×


Չոբանյանը՝ կնոջ հետ, «Արարատ-73»-ի պրեմիերային

Բաբկեն Չոբանյան. ««Արարատ-73» ֆիլմն ազգային համախմբման հնարավորություն կտա»

«Արարատ-73»-ի հաղթանակի եւ թիմի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող «Արարատ-73» ֆիլմում թիմի ազդեցիկ ու խիստ պետի՝ Ռոբերտ Ծաղիկյանի դերում Բաբկեն Չոբանյանն է:

Երեւանյան պրեմիերայից հետո դերասանը Bravo.am-ի հետ կիսվել է իր տպավորություններով ու պատմել կատարած աշխատանքի մասին:

«Պատմության հետ առերեսվելը բավական դժվար է: Բացի այդ էլ, տպավորություններս դեռ շատ թարմ եմ են, ու չեմ կարող դրանցով կիսվել: Կասեմ, թե ինչ ենք ցանկացել՝ հարգանքի տուրք մատուցել մեր թիմին ու նրա  պատմությանն արժանի լինել: Փորձել ենք փոխանցել, թե իրականում ինչ է կատարվել, ու ցույց ենք տալիս հաղթանակը կերտողներին:

Կադրը՝ «Արարատ-73» ֆիլմից


Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունքում է ստեղծվել, ու կարծում եմ՝ իր նպատակին ծառայելու է: Խոսել ենք չեմպիոնության պատմության, հաղթանակի եւ այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին աներեւակայելի հեղինակություն եւ սեր են վայելել, ինչի կարիքը նաեւ այսօր կա։ Այս ֆիլմը նաեւ ազգային համախմբման հնարավորություն կտա, ինչն այսօր չկա»,- նշել է Չոբանյանը:

Մհեր Մկրտչյանը եւ Բաբկեն Չոբանյանը


Նա խոստովանել է, որ խստապահանջ Ծաղիկյանին ստանալ նրան օգնել է ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որի հետ նախկինում էլ աշխատելու մեծ փորձ են ունեցել. «Առանց ռեժիսորի հնարավոր չէր լինի նրան մարմնավորել: Դրա համար համարձակ կերպով նետվել եմ այս ալիքների մեջ՝ վստահ լինլով, որ հմուտ նավավար ունեմ: Ի պատիվ Մկրտչյանի՝ հերթական անգամ հաճույքով ենք աշխատել»: 

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ «Արարատ-73» ֆիլմի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW