×


Անի Խաչիկյանի, Սոս Ջանիբեկյանի, Սոնա Մաթեւոսյանի եւ մյուսների «Սերը լեռներում»

Անի Խաչիկյանն ամեն անգամ որեւէ ֆիլմում կամ ներկայացումում խաղալիս նոր ընտանիք է ձեռք բերում: Այս անգամ նա նկարահանվել է «Սերը լեռներում» գեղարվեստական կինոնկարում ու ջերմ կապեր ձեւավորել ստեղծագործական խմբի հետ:

Դերասանուհին սիրում է աշխատանքային ընթացքի ամեն ինչը՝ միասին անցնելիք ճանապարհը, դժվարությունները, դրանց հաղթահարումը, անելանելի իրավիճակներն ու էմոցիոնալ շերտերը:


«Դրամաները, ստեղծագործական բախումները, միասին ստեղծված հիշողությունը, նոր պատմությունները, որոնք ավելանում են միշտ պատմվողների շարքին, իրավիճակները, որ հունից հանում են, սուպերկարողությունները, որոնք ի հայտ են գալիս ֆորսմաժորային իրավիճակներում, ու մարդիկ, որոնք գալիս են քո կյանք ու էլ չեն գնում: Եվ դա է հրաշալին: Ու նաեւ միասին սպասումը` մինչեւ արվածն իր վերջնական տեսքին կհասնի: Մեր ֆիլմի սպասումով, հրաշք մարդկանց ճանաչելու ուրախությամբ ու, իհարկե, մարդկանց, որոնց նորից չեն սիրում, սիրում են կրկին: Հ.Գ. Նրանց կյանքն ուտում էի նկարահանման հրապարակում»,- գրել է նա: 


Ֆիլմի գլխավոր դերերում են Անի Խաչիկյանը, Սոս Ջանիբեկյանը, Սոնա Մաթեւոսյանը, Իննա Խոջամիրյանը, Բելլա Մակարյանը: Բեմադրող ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, պրոդյուսերները՝ Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը:

Լուսանկարները՝ Անի Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW