Արամ Չախոյանը 15 տարվա դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Վերադառնում եմ հեռուստաեթեր, որպեսզի միասին պարզենք, թե «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Ինձ համար մեծ պատիվ է վարել այս միջազգային ձեւաչափը եւ ծանոթանալ հավակնոտ մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներով պայքարել 10 միլիոն դրամի համար»,- կիսվել է նա:
Հաղորդավարը հույս է հայտնել, որ ապագա բոլոր մասնակիցները կհասնեն վերջին՝ 10 միլիոն արժողության հարցին. «Իսկ հեռուստադիտողին մաղթում եմ դիտարժան խաղ»:
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղը կցուցադրվի Առաջին ալիքով:


×
3,087






