×


«Շատ քաղցած թրթուրը», վերելք Ապակեքար լեռ, «Փոքրիկն ու Կառլսոնը» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մայիսի 22-ից 29-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

«Վիշապների պահապանները»

«Կինոմոսկվա»-ում տեղի կունենա «Վիշապների պահապանները» նախագծի մեկնարկային հանդիպումը, որտեղ կբացահայտվեն հայկական առասպելաբանության նոր շերտերը։ Միջոցառման շրջանակում նախատեսված է «Վահագնը եւ վիշապը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինտերակտիվ զրույց վիշապաքարերի մասին, կրթական գրքույկի եւ նոր երգի շնորհանդես:

 Մայիսի 27-ին, ժամը՝ 12։00

Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են, գրանցվել՝ այս հղումով:


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«Թղթե աշխարհում»

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է «Թղթե աշխարհում» վարպետության դասի, որը համադրում է կիրառական արվեստն ու թատրոնը՝ ստեղծելով ստեղծագործական, խաղային ու ներգրավող միջավայր, որտեղ երեխաները կարող են բացահայտել իրենց երեւակայությունն ու ստեղծագործական կարողությունները։ Նախագծի գաղափարի եւ բեմադրության հեղինակն Էդուարդ Կիզողյանն է:

Մայիսի  22-ին, ժամը՝ 17։00-ին

Տարիք՝ 6+
Հասցե՝ Սայաթ-Նովա 6
Արժեքը՝ 5000 դր.
Նախապես գրանցվել 095 886885 հեռախոսահամարով։

ԱՐՇԱՎՆԵՐ

Ապակեքար լեռ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է այցելել Տավուշի մարզ՝ բարձրանալու 1651մ բարձրությամբ Ապակեքար լեռը։ Վերելքը սկսվելու է Հովք գյուղից  եւ այնտեղ էլ ավարտվելու է։ Արահետն անցնում է գեղեցիկ անտառային ճանապարհով:

Մայիսի  23-ին,  ժամը 07:45-ին

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Քասախի կիրճ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 3-6 տարեկան երեխաներին եւ ծնողներին առաջարկում է այցելել Արագածոտնի մարզ՝ բացահայտելու Քասախի կիրճն՝ իր միջնադարյան կառույց Սաղմոսավանքով ու ժայռերով։ Արշավը կսկսվի Սաղմոսավան գյուղում եւ կավարտվի Օհանավանում։

Մայիսի  23-ին,  ժամը 10:00-17:00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ

«Դավիթը եւ կախարդական մատյանը» 

Մայիսի 24-ին, ժամը 12:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Շունն ու կատուն» 

Մայիսի 24-ին, ժամը 12:00-ին 

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
 
«Մաչանը, Մաչանեն եւ այլմոլորակայինները»

Մայիսի 24-ին, ժամը 16:00-ին
Մաչանենց թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան 36
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Դեմբոն եւ Ջեմմին»

Մայիսի 24-ին, ժամը 12:00-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
 
«Շատ քաղցած թրթուրը»

Մայիսի 24-ին, ժամը 11:00-ին 

Լոֆթ
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան 3
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 60 20 22:

«Բրեմենյան երաժիշտները»

Մայիսի 26-ին, ժամը 13:00-ին

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոն


«Փոքրիկն ու Կառլսոնը»

Մայիսի 29-ին, ժամը 15:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Կատվի տունը»

Մայիսի 27-ին, ժամը 13:00-ին

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Մոխրոտիկը»

Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW