×


Անի Լուպեի 42-ամյակը ծովափին ու անակնկալի եկած Ավետ Զոհրաբյանը

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն 42-րդ տարեդարձը նշել է Կարմիր ծովի ափին: Նա անակնկալ է մատուցել ընտանիքի հետ Եգիպտոս մեկնող դերասան Ավետ Զոհրաբյանին՝ օդանավակայանում միայն հայտնելով, որ ինքն էլ մայրիկի հետ միանում է նրանց: 

View this post on Instagram

A post shared by Ani Lupe (@lupeani)

Լուպեն խոստովանել է, որ ծննդյան օրը եւս մեկ հիշեցում է, թե որքան մեծ պարգեւ է կյանքը։ 

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ շնորհել է ծնունդ, հնարավորություն տեսնելու արեւածագերը, զգալու սերը, սովորելու, աճելու ու ապրելու։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր բացվող օրվա համար, յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր դասի ու նույնիսկ այն դժվարությունների համար, որոնք ինձ ավելի ուժեղ ու իմաստուն են դարձրել»,- նշել է նա:


Դերասանուհին նաեւ շնորհակալ է այն մարդկանց համար, ովքեր եղել են իր ճանապարհին՝ նրանց սիրո, բարության եւ ներկայության համար. «Շնորհակալ եմ բոլոր տեսանելի ու անտեսանելի օրհնությունների համար։ Այս ծննդյան օրը ես ոչ թե պարզապես նշում եմ անցած տարին, այլ երախտագիտությամբ ընդունում եմ այն ամենը, ինչ ունեցել եմ: Հավատով բացում եմ սիրտս այն ամենի առաջ, ինչ դեռ գալու է։ Աստված, շնորհակալ եմ, որ ծնվել եմ, որ ապրում եմ, որ զգում եմ, սիրում եմ, երազում եմ եւ ամեն առավոտ արթնանում եմ նոր օրվա լույսի հետ։ Թող իմ կյանքը լինի երախտագիտության, սիրո ու լույսի արտացոլումը»:

View this post on Instagram

A post shared by Ani Lupe (@lupeani)

Կարդալ ավելին

Quality Sign BW