×


Գութանասար, «Վինի Փու արջուկը», «Կապույտ ձին» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հունիսի 13-ից 19-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«Կապույտ ձին». «Մի նկարի պատմություն» կրթական ծրագիր

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ամբողջ ամառ կիրականացվեն կրթական եւ ժամանցային ծրագրեր՝ նվիրված 20-րդ դարի արվեստի ամենահետաքրքիր ստեղծագործություններին եւ արվեստագետներին։

Առաջին ծրագրի ընթացքում երեխաները կբացահայտեն գերմանացի նկարիչ Ֆրանց Մարկի «Կապույտ ձին»։ 

Տարիք՝ 6+
Գրանցվելու համար զանգահարել՝ (+37410) 54 19 32/34։
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)

Լուսանկարը՝ «ArtLav» արվեստանոց


Բրդի ֆելտինգ

«ArtLav» արվեստանոցը հրավիրում է մասնակցել վարպետության դասի, որի շրջանակում երեխաները բնական բրդից կպատրաստեն բրոշ՝ ծաղկի տեսքով:

Հունիսի 17-ին, ժամը 19:30-ին

Տարիք՝ 5+
Տոմսերի արժեքը՝ 8000 դր.
Հասցե՝ Այգեձորի 1-ին նրբանցք, 54/2
Գնել տոմս՝ այս հղումով:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Մեր երգերը՝ «Մասունք» ավանդական երգի եւ պարի խմբի հետ

«Մեր երգերը եւ մենք»-ը նախաձեռնել է հայկական ազգային երգերի հերթական բաց դասը, որի շրջանակում մասնակիցները «Մասունք» ավանդական երգի-պարի խմբի հետ կսովորեն խմբի նոր երգացանկից պայծառ ու լուսավոր երգեր (գեղարվեստական ղեկավարներ` Լուսինե Մկրտչյան, Հայարփի Անանյան)։

Հունիսի 19-ին, ժամը 19:30-ին 

Մուտքն ազատ է:
Հասցե՝ «Երազ» այգի (Թբիլիսյան խճուղի, 1/8)

«Փոքրիկ երաժիշտները՝ մեծ բեմում»

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է վայելելու «Փոքրիկ երաժիշտները՝ մեծ բեմում» խորագրով համերգը: «Նեքսուս» արվեստի կենտրոնի սաները հանդես կգան անհատական եւ խմբային կատարումներով։ Ծրագրում ներառված են նաեւ ռիթմիկ խաղեր:

Հունիսի 19-ին, ժամը 19:30-ին

Արժեքը՝ 5000 դր.
Հասցե՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարոբյան 3)
Մանրամասները՝ այս հղումով

«Տարօրինակ դպրոց» 

Հունիսի 13-ին, ժամը 16:00-ին

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Երգի պետական թատրոն


«Ուրախ նոտաներ» 

Հունիսի 14-ին, ժամը 14:00-ին

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» 

Հունիսի 18-ին, ժամը 19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԱՐՇԱՎՆԵՐ

Գութանասար եւ հանգած հրաբուխ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Կոտայքի մարզ՝ բարձրանալու հրաբխային ծագման Գութանասար լեռը (2299 մ)։ Վերելքի ժամանակ երեխաները կհիանան կանաչ դաշտերով, Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաներ, Արարատ եւ Արագած լեռներ բացվող տեսարաններով։

Հունիսի  14-ին,  ժամը 09:00-18:00

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Անխելք մարդը» 

Հունիսի 13-ին, ժամը 16:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն 
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն


«Մոխրոտը»

Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Ինչպես ծաղկեց գազարը»

Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Վինի Փու արջուկը»

Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:

«Հեքիաթներ հեռախոսով»

Հունիսի 19-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Մոմո»

Մոմոն՝ մի որբ աղջիկ, պետք է մարտնչի անհոգի եւ մոխրագույն մարդկանց դեմ, ովքեր գաղտագողի գրավում են նրա քաղաքը եւ գողանում ժամանակը։

Տարիք՝ 12+

Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW