×


Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները մասնակցել են «Ավրորա»-ի երեկոյին

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած հատուկ ընթրիք, որի հյուրերի թվում են եղել Քիմ Քարդաշյանն ու մայրը՝ Քրիս Ջենները: Երեկոն նվիրված էր աշխարհում մարդասիրական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու մարդասիրական նախաձեռնություններին աջակցությանը։

Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երեկոյին ու աջակցել իրենց նախաձեռնությանը:


«Երեկոյին ելույթ է ունեցել «Ավրորա»-ի դափնիկիր, LEARN Afghan կազմակերպության հիմնադիր Փաշտանա Դուրանին: Նա պատմել է իր ջանքերի մասին՝ ապահովելու, որ աֆղան աղջիկներն ու երիտասարդ կանայք կարողանան շարունակել իրենց ուսումը՝ չնայած զգալի խոչընդոտներին: Շնորհակալ ենք մեր աջակիցների համայնքին, որը հնարավորություն է տալիս օգնել խիզախ մարդասերներին ամբողջ աշխարհում»,- նշված է «Ավրորա»-ի հայտարարության մեջ։

Դուրանին շնորհակալություն է հայտնել «Ավրորա»-ին՝ հրաշալի երեկոյի համար. «Մեծ պատիվ էր կիսվել LEARN-ի աշխատանքով, հանդիպել բարեգործությամբ զբաղվող նվիրյալ մարդկանց ու նրանց հետ ոգեշնչող զրույցներ ունենալ: Հնարավորություն ունեցա հանդիպել Քարիմ Աբդուլին, Քիմ Քարդաշյանին, Քրիս Ջեններին»:

Լուսանկարները՝ «Ավրորա»-ի եւ Փաշտանա Դուրանի ինստագրամյան էջերից 

Կարդալ ավելին

Quality Sign BW