×


Պիկասոյի թանկարժեք կտավ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ

Ֆրանսիայի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործի հետ կապված խուզարկության ժամանակ հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի կտավը։ Աշխատանքը գնահատվում է 12-ից 15 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը:

Հետաքննողներն ակնկալում էին Շամպինյի սյուր Մառնի մասնավոր տներից մեկում թմրանյութեր գտնել: Եվ իսկապես խուզարկության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են մոտ 20 կգ անօրինական նյութ: Նրանք նաեւ հայտնաբերել են մեծ քանակությամբ թանկարժեք իրեր, կանխիկ գումար ու Պիկասոյի նկարը:


Նախնական տեղեկությունների համաձայն՝ նկարը գողացվել է Փարիզի պահեստներից մեկից: Ենթադրվում է, որ մեղադրյալներից մեկը երկար ժամանակ զբաղվել է հագուստի, արժեքավոր իրերի եւ արվեստի գործերի գողությամբ։

Մասնագետներն արդեն հաստատել են Պիկասոյի նկարի իսկությունը, բայց աշխատանքի անունը դեռ չի բացահայտվել։ Le Parisien թերթը հայտնել է, որ գողացված նկարը 1937 թվականին Պիկասոյի սիրեցյալ Մարի-Թերեզ Վալտերի պատվին ստեղծված դիմանկարների շարքից է:

Կարդալ ավելին

Quality Sign BW