Փարիզում շարունակվող անոմալ շոգի պայմաններում անցկացված տղամարդկանց նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Vetements-ը ցուցադրությունը, որին մասնակցել են Բրիթնի Սփիրսի որդիները, ինչպես նաեւ Շերոն Սթոունը:
Երգչուհու տղաները՝ 20-ամյա Շոն Փրեսթոնը եւ 19-ամյա Ջեյդեն Ջեյմսն առաջին անգամ են միասին հայտնվել պոդիումի վրա: Ջեյդենը մայիսին Լոս Անջելեսում մասնակցել է նաեւ Dior Cruise ցուցադրությանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Vetements-ի գլխավոր աստղը եղել է Շերոն Սթոունը, 68-ամյա դերասանուհին մինչեւ ազդրերը հասնող երկարաճիտ լաքապատ կոշիկներով, սպիտակ մեծ բաճկոնով ու փողկապով փակել է ցուցադրությունը:
Միջոցառման բազմաթիվ հյուրերի շարքում են եղել Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստր Նորթը, երգիչ Մալուման, NBA-ի չեմպիոն Ջորդան Քլարքսոնն ու այլ հայտնիներ:
2014 թվականին Դեմնա եւ Գուրամ Գվասալիա եղբայրների հիմնադրած բրենդը նորից ցույց է տվել, որ կարողանում է իր վրա մեծ ուշադրություն սեւեռել: 2021 թվականից Vetements-ի տնօրինումն անցել է Գուրամին: Ցուցադրությունից հետո նա ընդգծել է. «Ուզում էի ցույց տալ այն հագուստը, որը մարդիկ իրականում կրում են»։


×
180






