×


Քարդի Բին Vogue Arabia-ի շապիկին է դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով

Vogue Arabia ամսագրի նոր շապիկը լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով զարդարում է ամերիկացի ռեփեր Քարդի Բին։ Այդ կարեւոր առիթի համար նա հագել է Ջաբոտյանի հարսանեկան Al Maktoub 2026 հավաքածուի զգեստ։

Նկարահանման ոճաբանն է եղել Լիզա Ջարվիսը, իսկ ֆոտոշարքն իրականացրել է ամսագրի ստեղծագործական տնօրեն Սիլվեսթեր Մակոն, հայտնում է «Զարթոնք մեդիա»-ն։


Լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը ESMOD Beirut-ում կրթությունն ավարտելուց հետո իր կարիերան սկսել է Elie Saab-ում: 23 տարեկանում հիմնադրել է սեփական նորաձեւության տունը, որը ծնողների եւ քրոջ աջակցությամբ վերածվել է հաջողակ եւ հայտնի բրենդի։ Նորաձեւության տունը հայտնի է իր նրբագեղ վարպետությամբ, շքեղ գործվածքներով, ժառանգության, ավանդույթի եւ ժամանակակից նորարարության բացառիկ համադրությամբ:


Ջաբուտյանն առավել հայտնի է նրբագեղ ասեղնագործությամբ ու շքեղ հարսանեկան զգեստներով։ Նրա ապրանքանիշի հագուստները կրել են շատ հայտնիներ, այդ թվում՝ Հորդանանի թագուհի Ռանիան ու ամերիկացի դերասանուհի եւ ռեժիսորը Ռեջինա Քինգը։ Վերջինս 2015 թվականին դիզայների զգեստով է ստացել իր «Էմմի» մրցանակը։ 

Կարդալ ավելին

Quality Sign BW