×


Կարեն Կարագուլյանը կնկարահանվի оսկարակիր Դանիել Ռոերի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի «Պոզիտանո» ֆիլմի ստեղծագործական կազմին: Ռոմանտիկ քրեական կատակերգության գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասաններ Մեթյու Մակքոնահին եւ Զոի Սալդանան, իսկ իրադարձությունները տեղի են ունենում Իտալիայում:

Ֆիլմի ռեժիսորն оսկարակիր Դանիել Ռոերն է, որը հայտնի է «Նավալնի», «Լարողը» (Tuner) ֆիլմերով: Նոր ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են նաեւ Թոնի Քոլեթը, Սալվատորե Էսպոզիտոն, Միշել Սավոյան եւ Լորենցո դե Մուրը: Նրանց մարմնավորած կերպարների մանրամասները դեռ գաղտնի են պահվում, հայտնում է deadline.com-ը:


«Պոզիտանո»-ն պատմում է զարդերի հմայիչ գողի մասին, որը մի խորհրդավոր կնոջ օգնելու համար հրաժարվում է բարեկեցիկ կյանքից: Նրանք ռիսկային կողոպուտ են պլանավորում, որը չափազանց թանկ կարող է արժենալ: 

Առաջիկայում Կարեն Կարագուլյանին կտեսնենք Դեւիդ Ֆինչերի «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմում: Այն «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆն է, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է: Կարագուլյանը նաեւ նկարահանվել է Ադամ Շենքմանի «Պայուսակով մարդը» ամանորյա կատակերգությունում, որում նրա խաղընկերն է Առնոլդ Շվարցենեգերը:

Կարդալ ավելին

Quality Sign BW