×


Սիպիլն իր նոր տեսահոլովակում «կենդանացրել» է Կոմիտասին

Հայ երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Կոմիտասի ձայնը, առաջին ձայնագրությունից ավելի քան մեկ դար անց, կրկին կհասնի ունկնդիրներին։ Պոլսահայ երգչուհի Սիպիլը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որն իր վեց տարվա երազանքի արդյունքն է։

«Արորն ու տատրակը» ստեղծագործության այս յուրահատուկ նախագիծը միավորում է Կոմիտասի պատմական ձայնագրությունն ու ժամանակակից երաժշտական մեկնաբանությունը։


«Նախագծի նպատակն է ոչ միայն պահպանել եւ ներկայացնել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, այլեւ նոր սերունդներին հասցնել նրա իսկ ձայնը»,- նշված է հաղորդագրությունում։



Երաժշտական գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, միքսն ու մասթերինգը՝ Հմայակ Ռոստոմյանը։ Բլուլի կատարողն է Հասմիկ Մուրադյան- Հարությունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը։ Նախագիծն իրականացվել է Հերման Հինթիրյանի եւ AGBU-ի աջակցությամբ։

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Կարդալ ավելին

Quality Sign BW