×


«Գժվում եմ քեզ համար». Լուիզա Ներսիսյանը նշում է 49-ամյակը

Դերասանուհի, հաղորդավար Լուիզա Ներսիսյանն այսօր դարձել է 49 տարեկան: Նա այդ առիթով ինքն իրեն մաղթանքներ է հղել:

«Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա, հաղթահարած ամեն փորձության ու դեռ չկորցրած հավատի համար։ Մաղթում եմ ինձ առողջություն, հոգու խաղաղություն, սեր, նոր ուժ եւ կողքիս այնպիսի մարդիկ, որոնց հետ կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Թող այս տարին բերի նոր բեմեր, նոր հաջողություններ, անկեղծ ժպիտներ ու իրական երջանկություն։ Ընտանիքիս ու մտերիմներիս՝ առողջություն։ Ամենալավը դեռ առջեւում է»,- գրել է նա:


Մայրիկի տարեդարձն է շնորհավորել դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը: 

«Այսօր ամենաշքեղ, ամենասիրուն, հասկացող, աջակցող մամայի, ընկերուհու, հոգեբանի, բժշկուհու, ուսուցչուհու ծնունդն է: Մամ, գժվում եմ քեզ համար. շատ քիչ եմ ասում, բայց համոզված եմ, որ դու գիտես: Քեզ հետ ամեն վայրկյանն ու իրավիճակը ամենահավեսն են, ամենածիծաղելին, ամենաուրախը, ամենաաբսուրդը, ամենասովորեցնողը: Գժվում եմ քեզ հետ խանութ գնալու, կինո նայելու, ներկայացում (ու ոչ միայն) վերլուծելու, տանը մնալու, նոր բան սարքելու ու բոլոր իրավիճակների շուրջ ժամերով խորանալու համար»,- նշել է Լիլիթը:

Կարդալ ավելին

Quality Sign BW