Դերասան Միխայիլ Գալուստյանը եւ դիմահարդար Լիլիա Կիոսեն օրինականացրել են հարաբերությունները:
«Միշան հունիսի վերջին պաշտոնապես ամուսնացել է Լիլիայի հետ։ Նրանք շատ երջանիկ են եւ պլանավորում են երեխաներ ունենալ», - kp.ru-ի հետ զրույցում հաստատել են Գալուստյանի ընկերները:
46-ամյա շոումենին կնոջ ընտանիքը ջերմորեն է ընդունել։ Գալուստյանն ու 36-ամյա Կիոսեն հանդիպել են Չինաստանում նկարահանումների ժամանա, որտեղ Լիլիան նրա դիմահարդարն էր:
Հիմա նա Լիլիային անվանում է «իր կյանքի մեծագույն սերը» եւ նրա համար ոչինչ չի խնայում: Դերասանը սիրելիին 5 մլն ռուբլի արժողությամբ մատանի է նվիրել:
Ավելի վաղ պարզվել էր, որ Գալուստյանի նախկին կինը՝ 39-ամյա Վիկտորյան, նույնպես ճանաչում է Կիոսեին:
«Միմյանց գիտենք այնքան ժամանակ, որքան նրան ճանաչում է Միշան։ Նա նույնիսկ աշխատանքի բերումով մեր տուն է եկել: Հանգամանքների բերումով նրան իր նոր կարգավիճակում դեռ չեմ հանդիպել: Գլխավորն այն է, որ այն տղամարդը, որի հետ 20 տարի ապրել եմ ու մտերմացել, երջանիկ լինի, նույնիսկ եթե ոչ իմ կողքին: Թող ես էլ երջանիկ լինեմ », - նշել էր Վիկտորյան:
Նա չէր պատասխանել ինստագրամյան հետեւորդների այն հարցին՝ արդյոք Միխայիլ Գալուստյանի ու Լիլիա Կիոսեի հարաբերությունները սկսվել են իրենց ամուսնության ընթացքում:
Ամուսինները միասին էին 2007 թվականից ու երկու դուստր ունեն. Էստելան 15 տարեկան է, իսկ Էլինան՝ 14 տարեկան:


×
187






