Սննդաբան Լիլիթ Բասյանը սիրելի ունի, որի հետ առաջիկայում պատրաստվում է ընտանիք կազմել: Նա կիսվել է ռոմանտիկ լուսանկարներով եւ պատմել իր կյանքի նոր շրջանի մասին:
«Տե՛ր, այսքան տարի քեզ հետ խոսում էի մի մարդու մասին, որին դեռ չէի ճանաչում։ Այսօր, նայելով նրա աչքերին, հասկանում եմ՝ դու լսել ես իմ յուրաքանչյուր խոսքը։ Դու պարզապես սեր չպարգեւեցիր ինձ. այդ սիրո միջոցով դու բուժեցիր իմ սիրտը։ Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր՝ սպասումը երբեք իզուր չէ, եթե այն լցված է հավատով։ Շուտով կամուսնանամ»,- անկեղծացել է նա:
Լիլիթը նշել է, որ իր սիրո պատմությունը հանրայնացրել է ոչ թե իր մասին պատմելու համար, այլ որպեսզի կանայք չհավատան այն պնդումներին, թե «իրենց հետ ինչ-որ բան այն չէ»։
«Ձեզ հետ ամեն ինչ կարգին է, պարզապես ձեր կողքին սխալ մարդիկ էին: Ամուսնալուծությունը խարան չէ։ Սխալները դատավճիռ չեն։ Դրանք պարզապես հոգու համար փորձառություն են, որոնք օգնում են ճանաչել ինքդ քեզ եւ մի օր հանդիպել մեկին, որի հետ պարտավոր չես ապացուցել քո արժեքը։ Ես հավատում եմ, որ բոլորի համար էլ կա մեկը, որի հետ սերը դառնում է տուն, այլ ոչ թե պայքար:
Սերը ցավ կամ մշտական փորձություն չէ։ Այն մի վայր է, որտեղ երկու մարդ ամեն օր ընտրում են միմյանց։ Երբեմն Աստծուն պարզապես ավելի երկար ժամանակ է պետք մեզ տանելու դեպի այն ամենն, ինչն իրականում նախատեսված է մեզ համար»,- գրել է նա:
Լիլիթը եւ Ալեքսանդր Բաբասյանն ամուսնալուծվել են 2019 թվականին: Նրանց որդին՝ Ալեքսանդրը, 11 տարեկան է:


×
360






