45-ամյա Նատալի Փորտմանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել ու ցույց տվել արդեն բավական կլորացած փորը: Դերասանուհին ու նրա սիրելին՝ ֆրանսիացի պրոդյուսեր Տանգի Դետաբլը, սպասում են իրենց առաջին երեխային:
«Օրերն եմ հաշվում, թե երբ կհանդիպենք», - գրել է Փորտմանը:
Այս տարվա ապրիլին է հայտնի դարձել, որ դերասանուհին իր 3-րդ երեխային է սպասում: Իր հղիության մասին նա պատմել է Harper’s Bazaar-ի հետ հարցազրույցում: Նա խոստովանել էր, որ լիովին գիտակցում է, թե որքան բախտավոր է կրկին մայր դառնալու հնարավորության համար:
«Դա այնքան գեղեցիկ եւ ուրախալի իրադարձություն է: Տանգեի հետ անհամբերությամբ ենք սպասում փոքրիկի ծնվելուն: Շնորհակալ եմ ամեն պահի համար եւ փորձում եմ լիովին վայելել ողջ ընթացքը: Ավելի շատ էներգիա ունեմ, քան կարծում էի: Այս հղիությունն այդքան էլ չի տարբերվում նախորդներից: Որպեսզի մարզավիճակս չկորցնեմ լողում եմ ու երեխաներիս հետ ժամանակ անցկացնում, ինչը միշտ էլ հաճելի է»,- կիսվել էր նա:
Նախկին ամուսնու՝ Բենջամին Միլպիեի հետ դերասանուհին 14-ամյա որդի (Ալեֆ) եւ 9-ամյա դուստր (Ամալիա) ունի: Զույգը 12 տարվա համատեղ կյանքից հետո 2024 թվականին է բաժանվել: Միլպիեն 25-ամյա սիրուհու է ունեցել, ինչի մասին էլ դերասանուհին իմացել է: Բաժանվելուց 1 տարի անց նա հարաբերություններ է սկսել Դետաբլի հետ։


×
106






