×


Օլիվիա Ուայլդի 2-րդ ֆիլմում կխաղան Ջենիֆեր Էնիսթոնն ու Փիթեր Դինքլեջը

Դերասանուհի Օլիվիա Ուայլդը «Հրավեր» ֆիլմում որպես ռեժիսոր իր ուժերը փորձելուց հետո պատրաստվում է նոր նկարահանումների:

Ուայլդի, Պենելոպե Կրուսի, Էդվարդ Նորթոնի եւ Սեթ Ռոգենի մասնակցությամբ աշխատանքը Սես Գայի «Վերեւի հարեւանները» ֆիլմի ադապտացիան է: Այն համաշխարհային կինովարձությում բավական հաջող է մեկնարկել, իսկ ռեժիսորն արժանացել է կինոքննադատների գովասանքներին:

Ուայլդի նոր «Չարաճճին» ամանորյա կատակերգության գլխավոր դերում է լինելու Ջենիֆեր Էնիսթոնը: Ինչպես հայտնում է Deadline-ը, 57-ամյա դերասանուհու խաղընկերոջ դերում «Գահերի խաղը» սերիալի աստղ Փիթեր Դինքլեջն է:


Ֆիլմի գլխավոր հերոսուհին Մելորին (Էնիսթոն) ցանկանում է նախկին ամուսնուց ստանալ որդու խնամակալությունը։ Նրա միակ հնարավորությունը Սանտա Կլաուսին (Դինքլեջ) գտնելն ու համոզելն է վկայություն տալ իր ամուսնալուծության լսումների ժամանակ:

Universal Studios-ը ֆիլմը կթողարկի 2027 թվականի նոյեմբերի 5-ին։ 

Էնիսթոնի վերջին աշխատանքը եղել է «Առավոտյան շոու»-ի հեռուստասերիալում: Նա օրեր առաջ նկարահանման հրապարակից իր խաղընկերներ Ռիզ Ուիզերսփունի եւ Մարկ Դյուպլասի հետ հուզիչ կադրերով է կիսվել: 2027 թվականին հեռարձակվելու է սերիալի վերջին՝ 5-րդ եթերաշրջանը: 



Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Aniston (@jenniferaniston)



57-ամյա Էնիսթոնի համար այդ նախագիծը կարիերայի կարեւորագույն ձեռքբերումներից էր, նա ոչ միայն խաղաց վերջին տարիների իր ամենահիշարժան դերերից մեկը, այլեւ հանդես եկավ որպես գործադիր պրոդյուսեր:

Կարդալ ավելին

Quality Sign BW