×


«Պույ-Պույ մուկիկը», պիցցայի պատրաստում, Թռչկանի ջրվեժ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք օգոստոսի 1-7-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

«Azat Place»-ը հրավիրում է պիցցայի պատրաստման վարպետաց դասի, որի շրջանակում երեխաներն ու ծնողները խոհարարի հետ միասին կպատրաստեն իրենց սեփական մինի պիցցաները, այնուհետեւ կթխեն դրանք իսկական վառարանում եւ կհամտեսեն իրենց ստեղծած համովիկները։

Օգոստոսի 2, ժամը 14:00 

Հասցե՝ Գյուղ Փարպի, Սահակ Թորոսյան 96
Արժեքը՝ Մուտքավճար՝երեխաներ՝ 5000 դրամ, մեծահասակներ՝ 2000 դրամ
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:

Լուսանկարը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն


ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Երկրորդ հայացք․ տեսանելիից դեպի անտեսանելին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է նոր կրթական ծրագիր՝ հիմնված «Վաղարշակ Արամյան … եւ մետաֆիզիկա» ցուցադրության վրա։

Տարիք՝ 12+
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք (Գաֆէսճեան արվեստի կենտրոն)
Տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով։  

ՀԵՔԻԱԹԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Հ.Թումանյանի անվան զբոսայգում սպասվում է ստեղծագործական հանդիպում երեխաների հետ, որի ընթացքում մասնակիցները կընթերցեն գեղեցիկ հեքիաթ, կմտնեն նրա կախարդական աշխարհը, իսկ հետո հեքիաթի թեմայով կստեղծեն հետաքրքիր ձեռքի աշխատանք։

Օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ին 

Տարիքը՝ 3+
Արժեքը՝ 1 երեխա՝ 6000 դրամ, 2 երեխա՝ 10 000 դրամ:
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ այս հղումով

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


ԱՐՇԱՎՆԵՐ

Թռչկանի ջրվեժ եւ զբոսանք Գյումրիում

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Շիրակի մարզ՝ նորովի բացահայտելու հյուսիսային Հայաստանի գեղեցկուհուն։ Գահավիժող ջրվեժներից ամենաբարձր եւ ամենաջրառատ Թռչկանն այս եղանակին ամենահորդառատն է լինում։ Արշավից երեխաները կզբոսնեն Գյումրի քաղաքում։

Օգոստոսի 2, ժամը 08:00-20։30

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 10500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Փոքրիկն ու Կառլսոնը»

Օգոստոսի 1-ին, ժամը 12:30-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Լույսի ծածկագիրը»

Օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Զարոբյան փող., 20 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Ոսկե ճուտիկը»


Օգոստոսի 1-ին, ժամը 15:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Մատնաչափիկը»

Օգոստոսի 2-ին, ժամը 15:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն


«Անհաղթ աքլորը»

Օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին

Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Գունավոր պուտիկներով ընձուղտը»

Օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Պույ-Պույ մուկիկը»

Օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:

Կարդալ ավելին

Quality Sign BW