×


Ծնվել է Վահագ Ռաշի երրորդ որդին՝ Արամը

Ուրախալի լուր Վահագ Ռաշի երկրպագուների համար․ ծնվել է նրա երրորդ որդին՝ Արամը։

Երգիչը պատմել է, որ ընտանիքի համար սա առանձնահատուկ և երջանիկ շրջան է, իսկ որդու ծնունդը դարձել է այն գեղեցիկ պահը, որին նա երկար էր սպասում նաև ստեղծագործական առումով։


Վահագ Ռաշը հայտնել է, որ առաջիկա օրերին կներկայացնի իր վաղուց պատրաստված օրորոցային երգը, որի հրապարակումը միտումնավոր հետաձգել էր մինչև որդու ծնունդը։

«Այս երգն արդեն պատրաստ էր, պարզապես ուզում էի, որ այն լույս աշխարհ գար իմ որդու հետ միասին։ Դա ինձ համար խորհրդանշական և շատ անձնական որոշում էր»,- նշել է երգիչը։

Օրորոցայինը Վահագ Ռաշը կկատարի երգչուհի Լիանա Գրիգորյանի հետ միասին։ Երգիչը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն հայ ընտանիքների, այլև աշխարհի տարբեր երկրների ունկնդիրների կողմից։

«Ինչո՞ւ միայն հայ մանուկների համար։ Երեխաները սահմաններ ու ազգություն չունեն։ Եթե այս երգը կարողանա խաղաղությամբ քնեցնել աշխարհի ցանկացած փոքրիկի, ես ինձ երջանիկ կհամարեմ»,– ասում է Վահագը։

Երգի պրեմիերան նախատեսվում է առաջիկա օրերին։

Կարդալ ավելին

Quality Sign BW