Այսօր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի տարեդարձն է՝ նա 60 տարեկան կդառնար: Գինոսյանը մահացել է 2024 թվականի փետրվարին 57 տարեկանում սրտի կաթվածից:
Գինոսյանին ծննդյան օրվա առիթով շնորհավորել է դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:
«Պապ, շնորհավոր տիեզերական 60 ամյակդ, ինձ չկարողացա ենթարկել ու գրել երկնային, որովհետեւ մի տեսակ դու հիմա 2 իրականությունում էլ կաս: Անհանգիստ ամեն օր վեր թռնել ու հասկանալ, որ քո ֆիզիկական գոյության չլինելը երազ չէր:
Հասկանալ, որ դու կորցրել ես քո ամենակարեւորներից մեկին ու հասկանալ, որ սրտիդ ամենամեծ տեղը հավերժ դատարկվել է ու էլ քեզնով չի լցվում: Ուզում եմ արթնանալ այն մղձավանջից, որ քո չլինելուց հետո եմ ապրում, ուզում եմ պատմել քեզ, թե ինչպես եմ ապրում արդեն 2,5 տարի առանց քեզ: Ուզում եմ վազելով գալ ու ինչ-որ աներեւույթ իրականությունում գրկել քեզ: Իմ անփոխարինելի մարդ, ով իմ կյանքում ունի շատ որոշիչ դեր ու ում գոյությունը իմ կյանքը հավերժ փոխել է, ու ում ֆիզիկապես չգոյությունը իմ կյանքը անդառնալի է փոխել: Պապ, չեմ կարող բացատրել այն օրը Կասկադում ոնց էի զգում, որ հոգիդ փառավորված է մարդկանց քանակով, մտքիդ ու նպատակներիդ կատարմամբ, չես հավատա, բայց դու հատել ես բոլոր երեւակայական սահմաններն ու դարձել անսահման՝ տիեզերական: Շատ բան կտայի, որ մի անգամ էլ ծնունդդ ոչ թե Եռաբլուրում, այլ քեզ հետ նշեինք»,- գրել է նա:


×
113






