Դերասաններ Արեւիկ Գեւորգյանի եւ Գեւորգ Գրիգորյանի համատեղ աշխատանքները միշտ էլ շատ հուզիչ ու գեղեցիկ են ստացվում:
Այս անգամ նրանք միավորվել են Սյունե Սեւադայի «Ընդմիշտ» տողերի շնորհիվ: Բայց, ի տարբերություն իրենց նախորդ աշխատանքների, այս անգամ միայն Գեւորգյանն է պատմողի դերում:
View this post on Instagram
Նա խոսում է կորցրած սիրո ու դրա հաղթահարման մասին. «Կինը լացելով օրեր շարունակ կհամբուրի, հետո մի օր կցանի իր լավագույն օծանելիքն ու կսկսի նոր կյանք։ Պետք չէ կնոջը փորձել, փորձարկել, ստուգել: Աշխարհում անհաշվելի քանակով օծանելիքներ կան, նոր սրվակ կգտնի, ու նախորդ բույրի հետ կցնդես ընդմիշտ»:
Սյունե Սեւադան եւս հավանել է տեսանյութն ու շնորհակալություն հայտնել դերասաններին:
Մինչ այդ Արեւիկ Գեւորգյանն ու Գեւորգ Գրիգորյանը նկարահանվել են Լուսինե Թորոսյանի բառերով «Եկել եմ՝ մնամ» եւ «Մենակ եմ» տեսանյութերում:


×
304






